Arminfo.info


Փաշինյանն ու Ռասմուսենը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
 Երեթշաբթի, 14 Մայիսի 2024, 17:04

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ: ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, վերջինս շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողով»-ին մասնակցելու հրավերն ընդունելու և «Առաջնագծից. Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (“From the frontline: Armenia’s defence of democracy”) թեմայով քննարկմանը մասնակցելու համար:

Կինոյից այն կողմ. «Փարաջանովը եւ նորաձևությունը»
 Երեթշաբթի, 14 Մայիսի 2024, 16:50

Արմինֆո. Հայ մեծանուն ռեժիսոր, սցենարիստ, նկարիչ և կոլաժիստ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի առթիվ ավելի քան 40 հայ դիզայներներ կներկայացնեն բացառիկ աշխատանքներ ՝ ոգեշնչված Վարպետի հավերժական արվեստով:

Զախարովա. ԱՄՆ-ը և ԵՄ-ը Հայաստանին, ընդամենը, գործիքի դեր են վերապահում՝ նոր մեծ հրդեհ հրահրելու համար
 Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024, 15:54

Արմինֆո.ԱՄՆ-ը և ԵՄ-ը Հայաստանին, ընդամենը, գործիքի դեր են վերապահում՝ նոր մեծ հրդեհ հրահրելու համար։ Այդ մասին ապրիլի 18-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
 Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024, 11:24

Արմինֆո.Team Telecom Armenia-ն դարձել է CaseKey բիզնես խնդիրների լուծման միջազգային մրցույթի մաս կազմող CaseKey ակադեմիայի գործընկերը։ Համագործակցության շրջանակում այս տարի մրցույթի 100 մասնակիցների և մարզիչների համար կանցկացվեն երկամսյա ինտենսիվ դասընթացներ։

Ակադեմիան CaseKey 2024-ի կրթական բաղադրիչն է, որի ծրագիրը մշակվել է ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի պրոֆեսոր և համալսարանի բիզնես խնդիրների լուծման թիմի գլխավոր մարզիչ Պիտեր Վերհալենի հետ, ով նաև վարելու է ամբողջ կրթական ծրագիրը:

Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, կարևորելով CaseKey-ի հետ երկարամյա արդյունավետ համագործակցությունը, հույս է հայտնել, որ Ակադեմիայի կրթական ծրագրերը կօգնեն մրցույթի մասնակիցներին ավելի լավ հասկանալու բիզնես խնդիրները ու նոր նշաձող կսահմանի մրցույթի համար։

Լոս Անջելեսի շրջանի դիտորդական խորհուրդը միաձայն հավանություն է տվել 2024 թվականի ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հայտարարելու առաջարկին
 Ուրբաթ, 12 Ապրիլի 2024, 16:08

Արմինֆո. ԱՄՆ Լոս Անջելեսի շրջանի դիտորդական խորհուրդը միաձայն հավանություն է տվել 2024 թվականի ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր և ապրիլը Հայոց պատմության ամիս հայտարարելու առաջարկությանը: Այդ մասին հաղորդում է The Armenian mirror spectator-ը:

Փաշինյան․Fly Arna ավիաընկերությունը չի դիմացել մրցակցությանն ավիացիոն փոխադրումների շուկայում
 Չորեքշաբթի, 20 Մարտի 2024, 18:41

Արմինֆո. Fly Arna ավիաընկերությունը, ըստ էության, չի դիմացել ավիացիոն փոխադրումների շուկայում մրցակցությանը։ Այդ մասին մարտի 20 - ին ԱԺ-ում կառավարական ժամի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ պատասխանելով իշխող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցին։

Զախարովա. Ռուսաստանի ԱԳՆ պրոֆիլային գերատեսչություններն զբաղվում են Հայաստանում "Միր" համակարգի գործողության դադարեցմանն առնչվող իրավիճակի պարզաբանման հարցով  
 Չորեքշաբթի, 20 Մարտի 2024, 15:09

Արմինֆո. Ռուսաստանի ԱԳՆ պրոֆիլային գերատեսչությունները և կառավարությունն, ընդհանուր առմամբ, զբաղվում են Հայաստանում "Միր" վճարային համակարգի գործողության դադարեցման հետ կապված իրավիճակի պարզաբանման հարցով: Այդ մասին մարտի 20-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ պատասխանելով համապատասխան հարցին ։

ԱՄՆ հայկական կազմակերպությունները հայրենակիցներին կոչ են անում առաջիկա նախագահական ընտրություններում չսատարել Ջո Բայդենի թեկնածությունը
 Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024, 14:15

Արմինֆո.Այսօր Միչիգանում Դեմոկրատական կուսակցության նախագահական թեկնածուի շուրջ  նախնական քվեարկությունում ռեկորդային թվով ամերիկահայեր քվեարկել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի թեկնածության դեմ՝ «Հայերի՝ Արցախի բնիկ բնակիչների ցեղասպանությանը նրա մեղսակցության պատճառով»: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։

Հայկական հեռախոսահամար ձեռք բերելն այժմ հնարավոր է աշխարհի ցանկացած կետից
 Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024, 11:17

Արմինֆո. Team Telecom Armenia-ի հեռախոսահամար գնելու համար այլևս պարտադիր չէ լինել Հայաստանում կամ մոտենալ մասնաճյուղ։ Team-ը, առաջինը Հայաստանում, թվային լուծումների շնորհիվ բացառիկ հնարավորություն է տալիս My Team հավելվածի միջոցով գնել eSIM քարտ և ակտիվացնել այն աշխարհի ցանկացած կետից։

Արդշինբանկը հայտարարել է «HSBC Հայաստան» բանկի ձեռք բերման շուրջ համաձայնության գալու մասին
 Երեթշաբթի, 6 Փետրվարի 2024, 17:05

Արմինֆո. Հայաստանի խոշորագույն բանկը՝ Արդշինբանկը, այսօր հայտարարում է HSBC Holdings plc-ի դուստր ընկերության՝ HSBC Europe B.V.-ի հետ համաձայնության գալու մասին՝ Հայաստանում վերջինիս դուստր բանկի ձեռք բերման վերաբերյալ։

Աստեր Մանուկյան. Արվեստն իրականությունը վերլուծելու հակում է
 Երկուշաբթի, 15 Հունվարի 2024, 11:43

Արմինֆո. Հայաստանի ճարտարապետների միության ցուցասրահում բացվել է ուկրաինացի և հայ նկարիչների "Հերոսների քաղաք" աշխատանքների ցուցադրությունը:

Team-ը գործարկել է ռազմավարական նշանակության երրորդ միջազգային կապուղին
 Ուրբաթ, 12 Հունվարի 2024, 14:06

Արմինֆո. Team Telecom Armenia-ն գործարկել է Հայաստանի համար ռազմավարական նշանակության երրորդ միջազգային կապուղին, որը կդիվերսիֆիկացնի երկիր մուտք գործող ենթակառուցվածքները՝ բարձրացնելով ինտերնետի անվտանգության մակարդակը։

Team Telecom Armenia-ի վաճառքի և սպասարկման կենտրոնները նախատոնական և տոնական օրերին կաշխատեն հատուկ գրաֆիկով
 Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2023, 15:19

Արմինֆո. Team Telecom Armenia-ի վաճառքը եւ սպասարկման կենտրոնները նախատոնական և տոնական օրերին կաշխատեն հատուկ գրաֆիկով: Մասնավորապես, այն կենտրոնները, որոնք աշխատում են մինչև ուրբաթ, այդ ժամանակահատվածում բաց կլինեն շաբաթ և կիրակի օրերին: Ընդ որում, Ամիրյան փողոցի և Հյուսիսային պողոտայի գլխավոր մասնաճյուղերը բաց կլինեն  մինչև դեկտեմբերի 30-ի կեսգիշեր և մինչև դեկտեմբերի 31-ի երեկոյան 20:00:

Ինչպիսին էր Թիմային 2023-ը․ Team Telecom Armenia-ն ամփոփել է իրականացրած ծրագրերը
 Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2023, 14:52

Արմինֆո. Հավատարիմ մնալով որդեգրած բաց ու հանրային գործելաոճին՝ Team Telecom Armenia-ն ամփոփել է անցնող տարին։ IPO-ի հաջող իրականացում և բաժնետոմսերի ցուցակում, նոր սերնդի ցանցի կառուցում ու բջջային կայանների վերազինում, Team Energy նախագծի մեկնարկ և մի շարք աջակցության ծրագրեր․ սրանք ընկերության իրականացրած խոշոր նախագծերի մի մասն են։

Team Telecom Armenia-ն դարձավ առաջին տելեկոմ ընկերությունը Հայաստանում, որի բաժնետոմսերն առաջնային հրապարակային տեղաբաշխման միջոցով ցուցակվեցին ֆոնդային բորսայում։ Տեղաբաշխվեց 8 միլիարդ 240 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ 40 միլիոն բաժնետոմս, ինչի արդյունքում Team-ի բաժնետերերի թիվն ավելացավ 1000-ով։ Ներգրավված միջոցներն ընկերությունն ուղղելու է Հայաստանի ողջ տարածքում օպտիկամանրաթելային NGN ցանցի ընդլայնմանը, 5G բջջային ցանցի գործարկմանը և միջազգային նոր կապուղիների ակտիվացմանը։   

Ռոբերտ Քենեդի կրտսերը խոստացել է ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում լուծել Հայաստանի և Արցախի խնդիրները
 Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2023, 10:36

Արմինֆո. Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է արցախահայերի ինքնորոշման և վերադարձի իրավունքների վերաբերյալ ԱՄՆ նախագահի թեկնածու Ռոբերտ Քենեդու հայտարարությունները:

Team Telecom Armenia-ն ամանորյա հեքիաթ կնվիրի արցախցի երեխաներին
 Ուրբաթ, 22 Դեկտեմբերի 2023, 19:08

Արմինֆո. Team Telecom Armenia-ն Հայաստանի երգի պետական թատրոնի հետ համագործակցությամբ «Իմ Նոր տարի» մանկական ինտերակտիվ երաժշտական ներկայացման տոմսեր է նվիրել 1000 արցախցի երեխաների՝ նրանց փոխանցելով Ամանորի հրաշքը և պարգևելով ուրախ ժամանց։

Նվիրիր ու ստացիր նվեր․ բացառիկ խաղարկություն idplus-ից
 Հինգշաբթի, 23 Նոյեմբերի 2023, 12:28

Արմինֆո.Հիշու՞մ ես, որ ասում էինք՝ idplus-ի հետ պլյուսում են բոլորը։ Պլյուսները շատանում են․ քեզ համար հրաշալի նորություն ունենք։

Ադրբեջանի խորհրդարանը դատապարտել է հայերի պաշտպանության օգտին ԱՄՆ Սենատի որոշումը
 Երեթշաբթի, 21 Նոյեմբերի 2023, 17:27

Արմինֆո. Ադրբեջանի Միլի Մեջլիսը հայտարարություն է տարածել ԱՄՆ Սենատի կողմից ավելի վաղ ընդունված S. 3000 օրենքի (Հայերի պաշտպանության ակտ) կապակցությամբ:

Ամերիկացի սենատոր. ԱՄՆ-ի հարկատուների դոլարները չպետք է ուղղվեն Ադրբեջան
 Երեթշաբթի, 21 Նոյեմբերի 2023, 10:36

Արմինֆո. ԱՄՆ-ի հարկատուների դոլարները չպետք է ուղղվեն Ադրբեջան, մի երկիր, որն անկայունություն է բերել տարածաշրջան։ Այդ մասին հայտարարել է հանրապետական սենատոր Մարկո Անտոնիո Ռուբիոն։

Վիվեկ Ռամասվամի. ԱՄՆ հարկատուների դոլարներն օգտագործվել են Ադրբեջանի կողմից հայերի հետապնդումները ֆինանսավորելու համար
 Ուրբաթ, 17 Նոյեմբերի 2023, 13:33

Արմինֆո. Ամոթալի է, որ ԱՄՆ հարկատուների դոլարներն օգտագործվել են Ադրբեջանի կողմից հայ քրիստոնյաների հետապնդումները ֆինանսավորելու համար։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Վիվեկ Ռամասվամին։




Մեկնաբանվողներ
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան